Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով` Երեւանի որոշ վարչական տարածքներում քաղաքացիների շրջանում տարածվել է «ստամոքսի գրիպ» հիվանդություն: Մեզ ահազանգողները նշել ն, որ մասնավորապես Էրեբունի վարչական շրջանում, Ջրվեժում, ՀԱԹ-ում նկատելի են այդ հիվանդության զանգվածային դեպքեր: Մարդկանց մի մասը հոսպիտալացվել է, մի մասն էլ բժշկական օգնություն է ստանում տանը, իսկ «ստամոքսի գրիպն» ախտորոշվել է հենց բժիշկների կողմից: Հիվանդների շրջանում տեսակետ կա նաեւ, որ վիրուսը փոխանցվել է խմելու ջրի միջոցով:
Առողջապահության նախարարության թեժ գծից «ՉԻ»-ին նախ հայտնեցին, որ իրենց նման դեպքերի մասին չի ահազանգվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ