Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը զրուցել է ազատամարտիկ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը մեր թերթին տված հարցազրույցում անդրադառնալով ձեր հիմնադրած կազմակերպությանը վերաբերող հարցին` ասել էր, թե հրամանատարներն ազգի ու պետության կողքին են կանգնում, ոչ թե քաղաքական ուժերի...

Իհարկե, ազգի ու պետության, ոչ` իշխանությունների, ժողովրդի կողքին են կանգնում հրամանատարները: Ազգն ու պետությունն այլ հասկացություններ են, իշխանությունները` այլ:

Երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում չէր բացառել, որ հանգամանքների բերումով նորից կարող է հավակնել իշխանության: Նրա վերադարձին ո՞նց եք նայում, Ռոբերտ Քոչարյանի հետ է՞լ կհամագործակցեք:

Ես նման ծրագիր չեմ տեսնում` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապված, ու եթե հանկարծ էս քաղաքական ուժերն անում են ամեն ինչ Ռոբերտի վերադարձի համար` մենք միանշանակ դեմ ենք լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ