Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, որտեղ մի քանի ամիս է կտրականապեդ դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, թերեւս մոռացել են իրենց ծրագրի մասին։ Իսկ ծրագրում, որով ԲՀԿ-ն մասնակցել է 2012-ի խորհրդարանական ընտրություններին եւ որն առայսօր տեղադրված է նաեւ կուսակցության պաշտոնական կայքում, «Քաղաքական կայունություն» բաժնում գրված է. «Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքների վրա խարսխված քաղաքական կայունության ապահովման նպատակով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն են`
1. սահմանադրական փոփոխությունների համատեքստում համապատասխան օրենքների եւ այլ իրավական ակտերի ընդունմամբ իշխանության թեւերի գործունեության հստակ կանոնակարգումը,
2. ժողովրդավարության զարգացման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ժամանակի պահանջով եւ պետության առջեւ ծառացած հիմնախնդիրների լիարժեք լուծմամբ պայմանավորված սահմանադրական հետագա բարեփոխումների իրականացումը»։

ԲՀԿ-ն ներկայումս դեմ է սահմանադրական փոփոխություններին, իսկ Սերժ Սարգսյանը, որր սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողն է, փաստորեն ինքն է իրականացնում ԲՀԿ նախընտրական խոստումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ