«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիական Air France ավիաընկերության օդաչուներն արդեն երկու օր է՝ գործադուլ են անում: Հնարավոր է՝ գործադուլը տեւի մինչեւ սեպտեմբերի 22-ը: Ամենայն հավանականությամբ՝ այս գործադուլը կլինի ամենախոշորը Air France-ի համար՝ 1998 թվականից ի վեր:
Ինչպես տեղեկացրել էինք, Air France-ն ունի 3760 օդաչու, որը գերազանցում է իր կարիքները:
Air France-ը, որը Հայաստանի տարածքում այս ամիս իրականացնում է վեցօրյա թռիչքներ, հայտարարված գործադուլի պատճառով երեկ թռիչք չիրականացրեց: Այսօրվա թռիչքը նույնպես հանվել է չվացուցակից:
Երեկվա Փարիզ-Երեւան թռիչքը չի կայացել, այսօրվա թռիչքը հանված է, բայց ընկերությունը փորձում է Ֆրանսիա թռիչք կազմակերպել այլ ավիաուղիներով: Մյուս օրերի թռիչքների վերաբերյալ այս պահին ընկերությունում տեղեկություններ չկան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում