Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ Արսեն Սաֆարյանը շուտով իրեն կդրսեւորի նաեւ բիզնես ոլորտում: Հայտնի երգիչը հաստատեց մեր տեղեկությունները, որ շուտով «Yans»-ի նման մի ռեստորան-ակումբ է բացելու. «Հավանաբար մի քանի ամսից նոր ակումբը կբացվի, դեռ աշխատանքներ  են տարվում»:

Նրա խոսքով՝ ակումբը բազմապրոֆիլ է եւ իր երգացանկով տարբերվելու է եղածներից, այնտեղ անցկացվելու են հեղինակային երեկոներ, շնորհանդեսներ եւ այլ միջոցառումներ, ինչպես նաեւ «կերգեն էստրադայի տաղանդավոր եւ որակյալ երգիչներ»:

Ռեստորան-ակումբի անվանումը դեռ հստակ չէ, բայց հավանական է, որ ակումբը կանվանվի «Safclub»։ Արսենն առայժմ գաղտնի է պահում ակումբի գտնվելու վայրը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ