Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանն, ինչպես հայտնի է, անհասկանալի հանգամանքներում գնաց արձակուրդ ու այդպես էլ չվերադարձավ։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։  «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ «Ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չեք գտնում, իսկ հետո խոսվեց, որ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել Ձեզ մոտ եւ չարաշահումներ է հայտնաբերել»,- Հայկ Հարությունյանը պատասխանեց կարճ. «Ոչ, իհարկե ոչ»։
«Իսկ ինչո՞վ եք զբաղված, նոր պաշտոնի առաջարկ ստացե՞լ եք»,- հետաքրքրվեցինք։ «Դեռ քաղաքից դուրս հանգստանում եմ, եւ եթե անհրաժեշտությունը լինի, նոր պաշտանի կանցնեմ»,- ասաց  Հարությունյանը՝ չմանրամասնելով, թե ինչ հանգամանքներում կարող է առաջանալ այդ անհրաժեշտությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ