Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Երեւանի կայազորի ստուգատեսի ժամանակ ակնհայտորեն նյարդայնացած էր: Նրա ելույթի մեջ մարտահրավեր լսվեց ինչ-որ անձանց, «երեւույթների» դեմ, որոնք, հաստատ, այդ օրը բարկացրել էին ոստիկանապետին: Այդ «երեւույթները չեն հանդուրժում լավ երկրում», «օրինախախտման ճանապարհն են ընտրում» եւ, Վլադիմիր Գասպարյանի խոսքով, «մեր ժողովրդի չարիքն են»: Չի բացառվում, որ ոստիկանապետի զայրույթի պատճառը նրա ենթակայի կալանավորումն էր, որի մասին նա, թերեւս, վաղուց գիտեր:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի որոշմամբ կալանավորվել է ոստիկանության Իջեւանի բաժնի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Ազիբեկյանը: Միջնորդությունը ներկայացրել էր ՀՔԾ-ն, որն էլ գործ է հարուցել փոխգնդապետի դեմ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ Քրօր. 308 հոդվածի երկրորդ մասով: Այս հոդվածը ենթադրում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով: Նույն մեղադրանքը ներկայացվել է Ազիբեկյանի տեղակալին՝ Արտակ Ավետիսյանին: ՀՔԾ հաղորդագրությունից հետեւում է, որ Ազիբեկյանն ու նրա տեղակալը փորձել են թաքցնել ապրիլի 1-ին «Իջեւանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի իրական պատկերը, փոխել արարքի որակումը, ապացույցներ են կեղծել: «Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել եւ ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո»,- գրված է հաղորդման մեջ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ