Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Քրեակատարողական վարչության պետ նշանակված Արթուր Օսիկյանը արդեն իսկ սկսել է ՔԿ վարչությունում սեփական թիմը հավաքելու գործընթացը: Մասնավորապես, նշանակվելուց կարճ ժամանակ անց նա ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության իր մտերիմ մի քանի աշխատող է արդեն իսկ աշխատանքի ընդունել, ինչպես նաեւ մի քանի աշխատող ոստիկանության համակարգից:

Այս օրերին իր նշանակմանն է սպասում Օվիր-ի պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը, քանի որ նա եւս համարվում է Օսիկյանի «մարդկանցից»: Երբ ամիսներ առաջ անձնագրային եւ վիզաների վարչությունում ստուգումներ եղան, չարաշահումներ եւ թերացումներ հայտնաբերվեցին, Համբարձումյանին մի կերպ հաջողվեց սպրդել ազատման վտանգից: Մինչդեռ վարչության պետը՝ Նորայր Մուրադխանյանը, իր երկու տեղակալներով լքեց վարչությունը:

Հիմա բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՔԿ վարչությունում: Ոստիկանական կադրերով համալրելը լուրջ դժգոհություն է առաջացնում համակարգի ներկայացուցիչների, ՔԿՀ պետերի շրջանում: Որոշ տեղեկություններով՝ ՔԿՀ-ների պետերը առաջիկայում որոշել են հավաքվել եւ հանդիպել Օսիկյանի հետ՝ բացատրելու, թե ինչ է իրենից ներկայացնում քրեակատարողական վարչությունը, հիմնարկները, ինչ է իրենից ներկայացնում դատապարտյալների հետ աշխատանքը, որում ոստիկանության համակարգի աշխատողները ընդհանրապես փորձ չունեն, եւ որ եթե համակարգը շարունակվի համալրվել ոստիկանական կադրերով, ապա դա ոչ մի լավ բանի չի բերի, այլ կբերի նրան, որ համակարգը կսկսի չաշխատել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ