Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Մոտ 10 օր առաջ Արարատի  Նոր Խարբերդ գյուղում մի վիճաբանություն է տեղի ունեցել, որին միջամտել են գյուղապետն ու մարզի ոստիկանապետը: Միջադեպի գլխավոր հերոսը եղել է Հովիկ Աբրահամյանի վարորդ Գոքորի որդին, ով  մեքենան աջ ու ձախ արագ վարել է գյուղում: Գյուղի երիտասարդները, նրան չճանաչելով, դիտողություն են արել, ինչը վիրավորել է հանդուգն վարորդին: Նա իջել է մեքենայից: Երբ քաշքշուկ է սկսվել, լուրը  հասել է գյուղապետ, ԲՀԿ-ական Կամո Կակոյանին: Որպեսզի աղմուկ չբարձրանա, նա զանգահարել է մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանին` Հովիկ Աբրահամյանի եղբորորդուն: Վերջինս եկել  ու տարել է Գոքորի որդուն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ