Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. ««Ոչ իշխանական դաշտն իսկական քաոս է հիշեցնում, ՀՅԴ-եռյակ պատերազմը դեռ չհանդարտված, հիմա էլ խլտրոցներ են ընկել եռյակի ներսում: Թեեւ ԲՀԿ-ն շարունակում է փախչել «իշխանափոխություն» բառից, սակայն «Ժառանգություն» կուսակցությունից վերջին օրերին ակնարկում են, որ անկախ ամեն ինչից, իշխանափոխության հարցը բարձրացվելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքում եւ քննարկվելու է ժողովրդի հետ:

Գործընկեր կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին չեն մտահոգում, նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ միասնական օրակարգ չկա, եւ չի կարող ասել՝ կլինի՞ իշխանափոխության պահանջ, թե՞ ոչ: «Բայց կարծում եմ օրակարգը կլինի 12 կետերը եւ դրանց շուրջ ինչ-որ բաներ, կամփոփվեն դրանց արդյունքները, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցը»։

Նկատի ունենալով, որ քառյակի շարքերը նոսրացել են, եւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը կլինի առանց ՀՅԴ-ի, Մելքումյանին հարցրինք՝ հնարավո՞ր է համագործակցության առաջարկ անեն ընդդիմության շարքերը վերադարձած ՕԵԿ-ին։

«Չի նոսրացել, չի նոսրացել, ընդհակառակը, ավելացել է»,- բարձր ծիծաղելով ասաց Մելքումյանը եւ նշեց, որ հարցը քառյակի որոշելիքն է, բայց նման բան դեռեւս չի քննարկվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ