«Իրավունք» թերթըգրում է. «Ըստ տեղյակ աղբյուրի՝ ամենեւին էլ պատահական չեն այն լուրերը, թե արդյոք «եռյակի» վերածված «քառյակի» կուսակցությունների առաջնորդներն անձամբ կմասնակցե՞ն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Ասում են՝ ՀԱԿ առաջնորդը նեղ շրջապատում մեծ կասկածներ է հայտնել կայանալիք հանրահավաքի հաջողության վերաբերյալ:
Նա նշել է, որ առանց իշխանափոխության պահանջի հանրահավաքը խայտառակ լինելու առիթ կդառնա, ուստի ՀԱԿ-ը մտադիր է գործընկեր կուսակցություններից պահանջել ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլապես ՀԱԿ առաջնորդը ոչ նպատակահարմար կհամարի անձամբ գալ հանրահավաքի:
Ասում, են, թե այդ տրամադրությունների պատճառով, հիմա ԲՀԿ եւ «Ժառանգության» առաջնորդները կարող են որոշել չգալ, քանզի եթե մեկ կուսակցապետը չի գալիս, մյուսների գալն արդեն նշանակում է ծանր տեղ թեթեւացնել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում