Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ճակատագրական դժբախտությունները չեն շրջանցում գործող իշխանություններին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության նոր` Վաղարշյան փողոցի վրա գտնվող շենքի նկուղը երեկ ջուր էր լցվել: Այս իրավիճակը հետաքրքիր էր այնքանով, որ նախկինում ՀՀ գլխավոր դատախազության շենքում գործունեություն ծավալող ՀՔԾ-ն վաղուց իր վարույթում գտնվող եւ գտնված գործերի հատորները տարել եւ խնամքով դասավորել էր նոր մասնաշենքի նկուղում: Վնասե՞լ է արդյոք նկուղում լցված ջուրը, օրինակ, Մարտի 1-ի արյունահեղության առիթով  հարուցված քրեական գործի բազմաթիվ հատորները: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՔԾ մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը պատասխանեց, թե կենցաղային խնդիր է եղել ընդամենը, ոչինչ պետք չէ փնտրել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ