Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016-ի գարնանը:

«Մասնագիտական հանձնաժողովն իր ժամկետների մեջ կավարտի աշխատանքը, եւ եթե ամեն ինչ օրինաչափորեն շարժվի, հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016 թվականի գարնանը»,- ասել է Գեւորգ Դանիելյանը:
Նա անդրադարձել է նաեւ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի վերաբերյալ օրերս Վենետիկի հանձնաժողովի արած նկատառումներին եւ պատասխանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցերի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ