Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում, աչքը թերթից չկտրելով, ընթերցում էր բացահայտված սպանությունների վիճակագրությունը՝ շրջանցելով չբացահայտվող հանցագործությունները։ Հունիսի 2-ից մինչ օրս չեն կարողանում հայտնաբերել Կարապետյանի տեղակալ Վալերի Օսիպյանի եղբորորդուն, ով կասկածվում է Նուբարաշենում 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ։ Երեկվա դրությամբ դեռ նորություն չկար։ Տպավորություն է ստեղծվում, որ ձգձգելով նպատակ ունեն  պարտակել հանցագործությունը։ Իսկ օրեր առաջ Կարապետյանն արդեն փորձեց արդարացնել՝ նշելով, թե «ցանկացած ոստիկան էլ կարող է մերձավորներ ունենալ, որոնք կարող են կատարել հանցագործություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ