Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2014 թ.  մայիսի 14-ին ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու գործով կալանավորված Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը, Դիլյամ Գարդաշխան օղլի Ասկերովը հայ փաստաբան ունեն: Նա ԼՂՀ փաստաբան Արկադի Իսրայելյանն է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ հանդիպել է ադրբեջանցի դիվերսանտների հետ, սակայն նախաքննության գաղնիությունից ելնելով չցանկացավ հանդիպումից մանրամասներ ներկայացնել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էին ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման աշխատանքները: Իդեպ, առաջնորդվելով Ժնեւյան կոնվենցիայի դրույթներով` ԼՂՀ իշխանությունները միակողմանի կարգով պատրաստակամություն հայտնեցին հանձնել դիվերսիոն գործողությունների ընթացքում փոխհրաձգության ժամանակ սպանված Հ. Հասանովի դին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ