Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթի հետ զորույցում, անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանափոխությանը, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ասել է. «Որոշումը սխալ է, որովհետեւ բոլոր դեպքերում, եթե համալիրը կրում էր Դեմիրճյանի անունը, այն պետք է պահպանվեր, քանի որ նա իսկապես մեծ ջանքեր թափեց, որ այդ համալիրը լինի: Անկախ այն բանից, որ ես բացարձակապես չէի ողջունում համալիրի այդտեղ կառուցվելը, ամեն դեպքում, եթե անվանափոխություն են անում, ապա պետք է պատճառաբանեն, բացատրություն տան, թե` ինչու: Ի վերջո, Կարեն Դեմիրճյանը ոչ Բերիան էր, ոչ էլ Միկոյանը: Չնայած միգուցե Միկոյանի անունով լիներ, թողնեին նույնը: Բոլոր դեպքերում, պետք էր գոնե հարցում անցկացնել, տեսնել` մարդիկ ուզո՞ւմ են անվանափոխել, թե՞ ոչ, կամ անվանել Ցեղասպանության հուշարձանին կից մարզահամերգային համալիր: Ծիծեռնակաբերդ անունը մեզ մոտ միշտ կապված է այդ հուշարձանի հետ, եւ բերել ուրիշ կառույց կապես դրա հետ, այդքան էլ ճիշտ չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ