Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Հրապարակը» գրում է. «ԱԺ նախագահ ԳալուստՍահակյանը չի կարծում, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումնեով, որպեսզի նոր Սահմանադրությունը «հին եւ բարի» մեթոդներով, նաեւ Լիսկայի շնորհիվ, ապահով ընդունվի, իսկ նման կադրեր ՀՀԿ-ում քիչ կան։

Պարոն Սահակյան, ինչպես կգնահատեք Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը մարզպետի պաշտոնում։

Գիտեք ինչ, կարծիքները ցանկացած անձի վերաբերյալ շատ տարբեր կլինեն։ Ասում են՝ հանցագործություններ է կատարում, աղմկոտ գործերի մեջ է, ըստ էության, եւ պաշտոնական շրջանակներում, եւ լրագրողական, եւ քաղաքացիների, գոյություն ունի անմեղության կանխավարկածը։ Դրա համար կան համապատասխան լիազոր մարմիններ, որոնք ասում են՝ այդպիսի բան չկա։ Հիմա բնական է, որեւէ մեկը եթե գնում է պաշտոնի, այնպես չէ, որ զերծ մնա քննադատություններից։

Ինչո՞վ է անփոխարինելի Սուրիկ Խաչատրյանը ձեզ համար, անընդհատ եւ պարբերաբար մամուլում հրապարակումներ են հայտնվում նրա եւ մերձավորների անվան  հետ կապված, կա հասարակական ընդգծված բացասական կարծիք։

Անփոխարինելի որեւէ մարդ գոյություն չունի, մանավանդ պետական պաշտոններում եւ ծառայություններում։ Իսկ ես ինձ իրավունք չեմ վերապահի, որ ասեմ հասարակական կարծիքը, որովհետեւ հասարակության մեջ ոչ հանրաքվե եմ անցկացրել, ոչ էլ։ Կան տարբեր կարծիքներ, կան դրական եւ պասիվ կարծիքներ, կան բացասական կարիքներ, այնպես չի, որ հարթ է ամեն ինչը, եւ դա կարելի է վերագրել ինձնից սկսած՝ վերջացրած ցանկացած չինովնիկի։ Համենայնդեպս, դատաիրավական համակարգը երբեք այդ կարծիքների ամբողջությամբ չի առաջնորդվել, քանի որ գտնում է, որ Սուրիկ Խաչատրյանն անմեղ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ