Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայրաքաղաք» համարվող Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Հայաստանի անկախության տոնի առիթով մեր հայրենակիցներին իր ուղերձը հղելու հեշտ տարբերակ է գտել: Նա այլեւս ջանք ու եռանդ չի թափել ուղերձ գրելու կամ գրել տալու համար, այլ օգտվել է մյուս պաշտոնյաների ուղերձից: «Ժողովուրդ»-ի լրագրողը նկատեց, որ սեպտեմբերի 21-ի նրա ուղերձը, մեղմ ասած, նման է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նույն օրվա ուղերձին: Սամվել Բալասանյանի ուղերձում մասնավորապես նշված են հետեւյալ տողերը. «Արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում»: Արցախի նախագահի ուղերձում ասված է. «Եվ ահա արդեն 21 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում»: Եվ այսպես՝ ողջ ուղերձը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ Բալասանյանից ճշտել, թե ինչու է նա արտատպել Բակո Սահակյանի ուղերձը, սակայն քաղաքապետն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ