Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն է առաջադրելու՝ լինեն դրանք հերթական կամ արտահերթ:

Մեզ լուրեր հասան, որ Ծառուկյանը երբ հանդիպել է «Ազատամարտի նվիրյալներ» եւ «Երդվյալ ազատամարտիկների միություն» կոչվող ՀԿ-ների կորիզի ներկայացուցիչների հետ, որոնք ղեկավարվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանի եւ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) կողմից, նույն կտրուկ շեշտադրությամբ հայտարարություն է արել:
 Ազատամարտիկները Գ. Ծառուկյանից պահանջել են երաշխիքներ, թե ինչու պետք է վստահեն իրեն, ինչին ի պատասխան ԲՀԿ նախագահն ասել է, թե այս անգամ ինքը վճռական է տրամադրված ու կես քայլ հետ չի գնա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ