Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. ««Լավագույն բարերար» անվանակարգում հաղթած Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, ոչ անհայտ Էդուարդ Բաբայանն իր դստերը երկու թիկնապահներով է ճանապարհում Երեւանի պետական համալսարան` դասի: Աղջիկը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Եվ չնայած ԵՊՀ մուտք գործելու համար երիտասարդները պետք է անպայման ուսանողական տոմս ունենան, սակայն թիկնապահներն Էդոյի դստերն ուղեկցում են լսարան եւ ֆակուլտետի միջանցքում սպասում: Մոտ մեկ շաբաթ առաջ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը հայտնվել է նրանց թիրախում: Թիկնապահները ծաղրել են դասախոսին, նրան «ապեր»-ով դիմել, վերջինս նկատողություն է արել նրանց, եւ վիճաբանություն է սկսվել: Աղմուկի վրա դուրս է եկել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը` Գեղամ Պետրոսյանը: Բանը նույնիսկ հասել է հրմշտոցի: Մոտեցել են նաեւ համալսարանի պահակակետի աշխատողները, բայց, տեսնելով Էդոյի ախրաննիկներին, անցել են նրանց կողմը: Երեկ կապվեցինք Ալեքսանդր Սաֆարյանի հետ, վերջինը չհերքեց միջադեպի մասին լուրը, բայց նկատեց, որ տեղեկություններն ուռճացված են: «Չէ, չէ, ոչ մի բան էլ տեղի չի ունեցել: Ես ամեն օր էլ միջանցքներում տարբեր մարդկանց դիտողություններ եմ անում, ներողություն են խնդրում, գնում են: Բա մենք մանկավարժ ենք, խնդիր չի: Դե, ես ասել եմ՝ դուք այստեղի ուսանող չեք, այստեղ մի եղեք, ու վերջ: Նրանք պաշտոնապես ներողություն են խնդրել, գնացել են: Ես հիսունն անց մարդ եմ, գնալու եմ ընկնեմ հրմշտոցի մե՞ջ»,- եղավ նրա պատասխանը: Այս պատմության մեջ մի հետաքրքիր «նյուանս» էլ կա` Ալեքսանդր Սաֆարյանը ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանի հարազատ եղբայրն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ