Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը նոր օրենքներ է սահմանել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, վերջինս արգելել է ոսկու գործ անողներին բանկերից ոսկու սալիկ գնել: Նա հայտարարել է, թե ինքն է բերում ոսկին, եւ աշխատողները պետք է իրենից գնեն ոսկին՝ հենց իր սահմանած գնով:

Եվ եթե մինչ այդ ոսկու առեւտրով զբաղվողները կարողանում էին բանկերից մատչելի գնով ոսկի առնել եւ այն վերածել զարդի, ապա այսօր ոսկու շուկայում կանգնողները ստիպված են Վաղարշից ավելի թանկ գնով ձեռք բերել սալիկները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ