Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ ԲՀԿ-ն հունիսի 20-ին կողմ է քվեարկել Շրջանառության հարկի մասին օրինագծին, հայտարարել է, որ որոշ կուսակցություններ պարբերաբար կարծիք են փոխում, եւ իրենք մեղավոր չեն դրա համար, այլ իրենց խնդիրն է հարթակ ստեղծել քննարկումների եւ հարցի լուծման նպատակով, ինչն էլ, ըստ Շարմազանովի, անում են:

Այն, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել Շրջանառության հարկի մասին այն օրինագծին, որի դեմ պայքարողներին սատարում է այսօր, լիովին տեղավորվում է հայաստանյան քաղաքական դաշտի ավանդույթներում: Այստեղ ավելի վատ բաներ էլ են լինում՝ այստեղ կարող են մի օր ժողովրդին գնդակահարել, մյուս օրը կանգնել նրա կողքին եւ ներկայանալ փրկիչ, մի օր կարող են մեկին մարդասպանությանը մասնակցելու մեջ մեղադրել, մյուս օրը նույն մարդուն հեղափոխական առաջնորդ կարգել եւ մեղադրել բոլոր նրանց, ովքեր կհիշեցնեն մեղադրանքի մասին: Այնպես որ՝ եթե ԲՀԿ-ն հունիսի 20-ին կողմ է քվեարկել, իսկ այսօր՝ դեմ, սա ընդամենը շատ փոքրիկ դրվագ է հայաստանյան քաղաքական ավանդույթներից:

Սակայն ինչ վերաբերում է Շարմազանովի հայտարարությանը՝ քննարկումների հարթակի մասին, ապա սա էլ է լիովին ավանդույթների մեջ եւ ընդ որում՝ զավեշտալի ավանդույթների: Խնդիրն այն է, որ այս մասին խոսում է մի կուսակցության ներկայացուցիչ, որը բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում եւ ի զորու է ցանկացած հարց տապալել կամ անցկացնել: Եվ ուրեմն՝ ՀՀԿ-ի խնդիրը նման դեպքերում ոչ թե քննարկումների հարթակ ձեւավորելն է՝ դա ձեւավորվում է Սահմանադրությամբ, այլ հարցեր լուծելը՝ ելնելով բացարձակ մեծամասնության իրողությունից:
Այն, որ ՀՀԿ-ն այս հարցերը լուծելու փոխարեն՝ ուղղակի ինչ-որ քննարկումների եւ հարթակների մասին է խոսում, նշանակում է, որ Հանրապետական կուսակցության համար այս հարցերը ոչ այլ ինչ են, քան ընդամենը քաղաքական հակառակորդների կամ ընդդիմախոսների հետ առեւտուր անելու հնարավորություն:

Այսինքն՝ իրականում ոչ թե քննարկումների հարթակներ են ձեւավորվում, այլ առեւտրային հարթակներ կամ, այսպես ասած, քաղաքական բորսաներ, որտեղ հասարակության համար պարբերաբար հարուցվող խնդիրների վրա սկսվում են ներքաղաքական առեւտրային գործողությունները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ