Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթը գրում է. «Կառավարության 25.09.2014 թ. նիստի որոշմամբ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելը հանրությունն ընդունեց որպես իրեն հասցված ապտակ, եւ այդ հարցը ամենաքննարկվողն ու քննադատվողն է կառավարության որոշումներից:

Նշված որոշումը, սակայն, միակը չէ, որի արդյունքում սեպտեմբերի 25-ը կարող է կառավարության որոշումների առումով որակվել որպես սեւ հինգշաբթի:
Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին որոշումն  ընդունելով` կառավարությունը հնարավորություն ունեցավ աննկատ ընդունել մեկ այլ որոշում հասարակության ամենախոցելի հատվածի` հղի կանանց ու մայրերի վերաբերյալ:

Այսպես, սեւ հինգշաբթիի օրակարգի 27-րդ հարցը հետեւյալն էր. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մասին»:
Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տեւողությունը` մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը, այն դեպքում, երբ այսօր նպաստը տրվում է մինչեւ երեխայի 2 տարին լրանալը։ Եվ սա դեռ սկիզբն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ