Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու նախարարությունների միջեւ կարծես թե միջգերատեսչական լարվածություն է սկսվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 26-ին տուգանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
 
Պատճառն այն է, որ այս տարվա հունիս ամսին նախարարության անունով հայտարարագրվել են 35653 խառը ապրանքներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը ճիշտ ժամանակին չեն ներկայացվեել մաքսային մարմին:

Այսինքն՝ Կառավարության ներկայացուցիչները կարծել են, թե կարելի է գերազանցել լիազորություններն ու «տնավարի» փաստաթղթեր ներկայացնել: Սակայն իրավիճակը փրկելու համար ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է գոնե սիմվոլիկ, բայց ամեն դեպքում պատժել որեւէ կերպ։ Փաստի առթիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիազոր ներկայացուցչի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնները խախտելու մասին արձանագրություն, որի համար նա ենթարկվել է վարչական պատասխանատվության 50.000 դրամի չափով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ