Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Համաձայն իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների` Հովիկ Աբրահամյանը, դեռեւս վարչապետ նշանակվելուց առաջ, խոստումներ էր տալիս, որ ամեն ինչ կանի` իր խնամի Գագիկ Ծառուկյանի քաղաքական ամբիցիաները զսպելու համար եւ հետ կպահի նրան իշխանական ձգտումներից: Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը կարծես թե դատապարտվում է ձախողման. Գագիկ Ծառուկյանը որոշել է գնալ մինչեւ վերջ: Նրա` Սերժ Սարգսյանին գահընկեց անելու ցանկությունը գնալով ավելի տեսանելի է դառնում:
Եվ պետք է արձանագրել, որ այսօրվա հայաստանյան իրավիճակում ամենադժվար կացությունը ստեղծված է հենց Հովիկ Աբրահամյանի համար: Որտե՞ղ պետք է լինի նա: Այս իրավիճակում վարչապետ Հովիկ Աբրահամյանին թերեւս երկու քայլ է մնում անել` կամ ինքնամաքրվել ու հրաժարական տալով` անցնել խնամու` Գագիկ Ծառուկյանի կողմը` օգնելով հեղաշրջման իրագործմանը, կամ դեմ գնալ վերջինիս եւ պահպանել երազած աթոռը` մնալով Սերժ Սարգսյանի կողքին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ