Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. ««Այս պահին կդժվարանամ հստակ ասել, թե ինչ կհետեւի, բայց մի բան ակնհայտ է` ԵԽԽՎ-ն եթե շարունակի այդպիսի ձեւակերպումով զեկույց պատրաստել, դա անպայման իր բացասական ազդեցությունն ունենալու է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում», - «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» թեմայով զեկույցի նախապատրաստմանը` ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա հիշեցնում է, որ Մինսկի խումբը միջազգային կառույցներին բազմիցս կոչ է արել համահունչ լինել իրենց դիրքորոշումներում` Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացին ու դրանցում տեղ գտած ձեւակերպումներին։

«ԵԽԽՎ-ն, ցավոք, տուրք տվեց ավելի շատ ադրբեջանական լոբբիստական գործունեությանը եւ խավիարային դիվանագիտությանը, քան ելավ հավասարակշռված մոտեցումներից։ Իհարկե, խոսքը ոչ բոլոր պատգամավորների մասին է։ Ես չեմ կարծում, որ խոհրդարանական համագործակցության համար դա դրական կամ էֆեկտիվ ազդեցություն կարող է ունենալ նաեւ հետագայում»,- ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ ընդհուպ հարաբերությունների դադարեցո՞ւմ, Արտակ Զաքարյանը կրկնեց, որ այս պահին կդժվարանա առավել հստակեցումներ մտցնել, քանզի շատ բան կախված է նաեւ վեհաժողովի հետագա մոտեցումներից ու դրսեւորումներից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ