Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Տեւական ժամանակ է մենք տեղեկություն ենք ստացել, որ Սեւանի քաղաքապետի`  Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300.000 դոլար  է «կրվել» կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել:

Քաղաքապետի վիճակը, ասացին, այնքան է բարդացել, որ վաճառքի է հանել սեփական տաքսի ծառայությունը:

Սեւանում այս լուրից հատկապես են վրդովվել, քանի որ քաղաքապետը մշտապես պարտադրում է բոլորին, որ ներդրումներ անեն «Սեւան հիմնադրամ»-ին, որի նպատակն է փոքր-ինչ թեթեւացնել համայնքային խնդիրները: Իսկ քաղաքապետն ու քաղաքապետարանն անգործության են մատնվել։ Ուդոյի տղայի մասին լուրը փորձում էինք ճշտել, սակայն քաղաքապետը համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Երեկ էլ կցկտուր մեկնաբանություններից հետո Ղուկասյանը հրաժարվեց զրուցել մեզ հետ։ «Է, լավ էլի, ամոթ է, նման բան չկա»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ