Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը դեռեւս չի որոշել՝ մասնակցե՞լ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ թեեւ Դեմիրճյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ է, սակայն նա չի մասնակցում եռյակի մարզային հանրահավաքներին, քանի որ այդ հանրահավաքներին մասնակցում են միայն ՀԱԿ կուսակցության անդամները: Իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների մոտ Դեմիրճյանը մի քանի անգամ ասել է, որ ինքը վերջնական՝ որոշում չունի` մասնակցե՞լ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, թե՞ ոչ: Դեմիրճյանը ցանկանում է, որ հանրահավաքի կազմակերպիչ կուսակցությունների շարքում` ԲՀԿ-ի,ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կողքին, նշվի նաեւ ՀԺԿ-ի անունը: Հանրահավաքի կազմակերպիչները, հնարավոր է, բավարարեն այս պահանջը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ