Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» նախորդ համարներում անդրադարձել էինք ռուսաստանցի «զբոսաշրջիկ», «Երկնքի քաղաքացիներ» կրոնական էքստրեմիստական ուղղության հետեւորդ Մաքսիմ Նիկոտենկոյին, որը վերջերս պղծել էր Գառնիի տաճարը ու սկսել աղմկել սոցցանցերում:
Պարզվում է, վերջինիս արկածները Հայաստանում այսքանով չեն սահմանափակվել ու նա նույնպիսի ագրեսիվ պահվածքով ոտք է դրել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Արձագանքելով «Իրավունքի» հոդվածին՝ Մայր Աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը գրել է. «Այս սրիկան եկել էր նաեւ Մայր Աթոռ եւ հայտարարում էր, որ մենք քրիստոնյա չենք, այլ՝ հերետիկոս ազգ: Շատ եմ ցավում, որ տեղյակ չէի այս անմիտի արարքին...»: Ապա իրավացիորեն նշել. «Հայրենի պետության պետական իշխանությունները պարտավոր են ամենախիստ պատժի ենթարկել այս չարագործին, ով հանդգնել է ոտնահարել մեր հնամենի տաճարը, ինչպես նաեւ վիրավորել հայ քրիստոնյայի ազգային-եկեղեցական արժանապատվությունը»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ