Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՕԵԿ-ը հայտնվել է չափազանց հետաքրքիր կարգավիճակում. նա չի ընդունվում ինչպես` իշխանությունների, այնպես էլ` ընդդիմադիրների կողմից: Այս կուսակցությունը գրեթե բոլոր հարցերում ունի եռյակի դիրքորոշման համահունչ մոտեցում. կուսակցության ներկայացուցիչները կողմ են արտահայտվում եռյակի կողմից կառավարությանը ներկայացված 12 կետերին, եռյակի նման սահմանադրական փոփոխությունների իրականացումը համարում են այս պահի համար ոչ նպատակահարմար, սակայն նրանք հրավիրված չեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:

Կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը  չի բացառել, որ կուսակցության որոշ անդամներ կարող են մասնակցել հանրահավաքին, հնարավոր է համարել նաեւ իր մասնակցությունը, սակայն ասել է, որ կուսակցության մասնակցության համար անհրաժեշտ է պաշտոնական հրավեր: ՕԵԿ-ի ու եռյակի համագործակցությունն անհնար է ոչ այնքան` քաղաքական, որքան` զուտ անձնական դրդապատճառներով. եռյակի անդամ կուսակցություններից երկուսի՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդներն անձնական թշնամանք ունեն ՕԵԿ ղեկավարի նկատմամբ, եւ որեւէ պարագայում դժվար է նրանց պատկերացնել միեւնույն հարթակում, դաշնակիցների դերում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ