Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեր լրագրողը Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հարցրել է, թե ԲՀԿ-ականների՝ իշխանություններին ուղղված հոխորտանքներն ինչպե՞ս են անդրադարձել Ծառուկյանի անվտանգության վրա, նրա նկատմամբ հետապնդումներ կամ սպառնալիքներ կա՞ն:

Էդոն անկեղծացել է. «Ճիշտն ասած՝ չեմ նկատել, բայց սպասելի ա, դրա համար մենք ավելի ուժեղացրել ենք մեր գործողությունները»:
 
Իսկ ինչո՞ւ է իր աղջիկը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ սովորելու գնում թիկնապահների ուղեկցությամբ, որոնք սպասում են միջանցքում եւ վերջերս էլ վիրավորել էին դասախոս Ալեքսանդր Սաֆարյանին:

Էդոն ասել է, թե աղջիկն «ախրաննիկների» կարիք չունի, բայց. «Ինչ ա, վարորդ ունենալու իրավունք չունի՞»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ