Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնավարման սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նեղվում էր թիկնապահներից: Ընդամենը մի քանի ամիս անց նա ոչնչով չի զիջում հղփացած օլիգարխներին: Երեկ մեր լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է Սահակյանի «կորտեժը» հալածում մի քաղաքացու: Արգիշտի փողոցի վրա մի 30 մ սլացել են նրա մեքենայի հետեւից՝ բարձր ազդանշաններով խուճապ առաջացնելով փողոցում: Երբ քաղաքացին աջ է քաշել մեքենան ու կանգնեցրել, Սահակյանին ուղեկցող մեքենաներից մեկը կանգ է առել, եւ դիմացը նստած սեւ ակնոցով մեկը գոռալով հայհոյել է «անհնազանդ» վարորդին. «Այ... գլուխ, չե՞ս հասկանում, որ պտի աջ քաշես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ