Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 10
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ 2016թ.-ի աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններում Հարությունյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:

Երեկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց հեռուստաընկերությունը գնելու մասին լուրը: Ինչ վերաբերում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու դառնալու մասին լուրերին, այդ առնչությամբ նա հորդորեց, որ իրեն պրովոկացիոն հարցեր չուղղենք:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի հետ ընդհարվելուց հետո Պալաչը համալրեց ՀՀԿ շարքերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ