Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքող բազմաթիվ առեւտրականների ավելի շատ հուզում են ոչ թե բուն օրենքի հետ կապված խնդիրները, այլ այն, որ նրանք ավելի հաճախ պետք է հարկային տեսուչների հետ առնչվեն: Այլ խոսքով, առեւտուր անող ոչ մի քաղաքացի, բնականաբար, դեմ չէր լինի, որ իր հարկային բեռը կրճատվի, սակայն իրականում բավականին «ծանր» բեռ է դրվում նրանց ուսերին: Շատերն արդարացիորեն փաստում են, որ նոր օրենքով իրենց դռանը պատեհ-անպատեհ չոքելու է հարկայինի «ուղտը» եւ ամեն անգամ (երբեմն օդից բռնած) մի չնչին խախտում են հայտնաբերելու եւ իրենց «լռության» համար անհամաչափ «գին» են պահանջելու: Արդյունքում ստացվում է ոչ թե հարկային բեռի թեթեւացում, այլ արդեն օրենքով ամրագրված «ստվերի» ավելացում: Փաստորեն, կառավարության այս բարեփոխումը, ինչպես միշտ, միայն արտաքին շղարշն է ապահովում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ