Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ի պատասխան հոկտեմբերի 10-ին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող «Ժամանակի» հարցին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասաց. «Անցյալ տարի սեպտեմբերին ՀՀ նախագահը կայացրեց իր որոշումը՝ միանալ Մաքսային միությանը: Միացյալ Նահանգները հավատում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է տնօրինի իր ապագան` միանալու որեւէ միջազգային կազմակերպության կամ միավորման: Կարծում ենք, որ Հայաստանը Մոսկվայի հետ անդամակցության շուրջ իր բանակցություններում առաջընթաց է արձանագրել: Չգիտեմ, թե տեղի ունեցած բանակցություններն ինչ պայմանների շուրջ են եղել: Մեր խնդիրն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արեւմուտք: Մենք Հայաստանին առաջարկում ենք գործընկերություն տնտեսության, քաղաքականության, դիվանագիտության, ինչպես նաեւ անվտանգության ասպարեզներում: Կարծում եմ, սա շատ կարեւոր է Հայաստանի համար՝ ողջունելու Արեւմուտքի հետ գործակցությունը»:

Արդյոք Հայաստանը ճի՞շտ ճանապարհ է ընտրել. այս հարցին ի պատասխան դեսպանը նշեց. « Յուրաքանչյուր երկիր իր որոշումն է կայացնում, ես չէ, որ պետք է դատեմ Հայաստանի որոշումը»: Նա հույս հայտնեց, որ Հայաստանը Արեւմուտքի հետ համագործակցությունը շարունակելու քաղաքական կամք կդրսեւորի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ