Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռեւս հոկտեմբերի 9-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, հայտարարել էր, թե «իմ մտքում կա չորսից հինգ թեկնածու նախագահի համար, ովքեր լավ թեկնածուներ են, որոնք կկարողանան կարգավորել երկիրը։ Եթե հանրությունը նրանցից մեկի թեկնածությունն առաջարկի, ես պատրաստ եմ նրա կողքը կանգնել»։ «Ժողովուրդ»-ը փորձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի միջոցով պարզել՝ արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահ առաջադրվելուց հետո Գ. Ծառուկյանն իր թեկնածությունը կառաջադրի, թե՝ ոչ։ Փորձեցինք պարզել նաեւ մնացած 4-5 թեկնածուների անունները, որոնք Գ. Ծառուկյանի «մտքում են»։ Սակայն Տոնոյանը մեկ օր անց, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Հնարավորություն չունեմ ճշտելու, քանի որ պարոն Ծառուկյանը Հայաստանում չէ, կարճ ժամանակով՝ մի քանի օրով, մասնավոր այցով մեկնել է արտերկիր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ