Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցություն կուսակցությունն ակնհայտորեն փնտրտուքների մեջ է: Իր տեղը չգտնելով ոչ իշխանական քառյակում՝ փորձում է այժմ էլ իշխանության հետ համագործակցության եզրեր գտնել: Եվ որքան էլ այդ կուսակցության անդամները փորձեն հերքել, թե Հանրապետական կուսակցության հետ չեն ցանկանում կոալիցիա կազմել եւ պաշտոններ ստանալ, այնուամենայնիվ՝ իշխանությունների հետ նման քննարկումներ ընթանում են: Դա են վկայում թե՛ քաղաքական կուլիսներում ծավալվող խոսակցությունները, թե՛ իշխանությունների նկատմամբ ՀՅԴ-ի մեղմ, գրեթե ոչ քննադատական պահվածքը:

Արդեն իսկ մամուլում հրապարակումներ են շրջանառվում, թե Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակվելու պատճառով հրաժարականի դիմում է ներկայացրել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ում փոխարեն ցանկանում է նշանակվել ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը: «Ժամանակի» տեղեկություններով, սակայն, իրականությունը փոքր-ինչ այլ է. Արմեն Գեւորգյանը ոչ թե Սուրիկ Խաչատրյանի նշանակման պատճառով է հրաժարական տալու, այլ միգուցե դա նրան առաջադրվել է: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ համագործակցելու համար փոխվարչապետի պաշտոնն է ուզում, եւ դա ուզում է Դ. Լոքյանի համար:

ՀՅԴ-ն ուզում է եւս երեք՝ մշակույթի, կրթության եւ գիտության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունները:
Պարզապես այդ կուսակցությունում դեռ զգուշանում են իրենց շարքերից, շարքային կուսակիցներից, ովքեր կարող է չհասկանան ղեկավարության այդ քայլը եւ միգուցե դեմ դուրս գան իրենց ղեկավարներին: Այս կուսակցության դեպքում միշտ էլ խոսակցություններ են եղել, որ շարքային անդամները դժգոհ են ղեկավարներից, որ նրանք պաշտոններ ստանալով կամ իշխանությունների հետ այլ համագործակցությունների արդյունքում հարստանում են, իսկ իրենց բաժին է ընկնում միայն բացասական համբավը: Այնպես որ՝ ՀՅԴ-ն դեռ բանակցում եւ մտածում է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ