Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս այսպիսի գնահատական տվեց. «Միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա ու կփորձի մյուսներին էլ հավատացնել, որ վարչախումբն այդ փոփոխությունները նախաձեռնել է երկրի ու ժողովրդի բարօրության համար»։ «Առավոտը» սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտված ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն եք այս գնահատականի հետ։ Նա պատասխանեց. «Ես որակումների հետ ակնհայտորեն համաձայն չեմ։ Կարծում եմ՝ առաջին նախագահն ինքը պետք է հետեւի իր հորդորին, երբ ասում է՝ քաղաքական բառապաշարը պետք է փոխվի։ Այդ տեսակետից օգտագործված բառապաշարը ոչ միայն իր արտահայտված խոսքից շեղվում է, այլ նաեւ ես իր խոսքից հասկացա, որ մարդիկ խորամուխ չեն եղել սահմանադրական փոփոխությունների բովանդակությանը։ Բնականաբար, իշխանությունը կարող է ցանկանալ վերարտադրվելու մեխանիզմներ, սակայն հարցը հետեւյալն է՝ իսկ մենք ի՞նչ ենք ցանկանում։ Եթե ցանկանում ենք վերարտադրության դեմն առնել, նշանակում է այդ համակարգը սահմանադրական մակարդակով պետք է փոփոխվի, որպեսզի իշխանությունը չվերարտադրվի, այլ ոչ թե անձի փոփոխության պահանջ դնելով՝ մտածենք, որ այդպիսի վերարտադրությունը կբացառվի»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ