Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերջնական տարբերակն այլեւս սպասում է Սերժ Սարգսյանի հաստատմանը։ Իսկ թե ե՞րբ տեղի կունենա դա եւ ընդհանրապես տեղի կունենա՞, դեռեւս պարզ չէ։ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությունում արձանագրել է. «Համապարփակ սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն հասարակության մեջ լայն կոնսենսուսի հիման վրա»։ Եթե ԱԺ վեց խմբակցություններից չորսը սահմանադրական փոփոխություններին կողմ լինեն, ապա իշխանությունները կարող են հայտարարել, որ կոնսենսուսն առկա է։ Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները քննարկում են սահմանադրական հանրաքվեից ընդհանրապես հրաժարվելու տարբերակը։ Բացառված չէ, որ Ս. Սարգսյանը հայտարարի, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, բայց գործընթացը նախաձեռնել է, քանի որ ընդդիմությունը պահանջում էր անցնել խորհրդարանական կառավարման։ Իսկ այժմ նույն կուսակցությունները դեմ են այդ փոփոխություններին, ուստի ինքը որոշել է գործընթացը կանգնեցնել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ