Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չգիտի՝ կմասնակցի՞, թե՞ ոչ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: Իսկ ինչո՞ւ ընդհատեց ելույթը եւ խորհրդակցություն պահանջեց լիդերներից: «Քանի ոչ մին օրս հասունացած չէ հանրահավաքի ամբողջական նպատակը, ծրագրային քարտեզը եւ առաջնային քայլերը. Այդ էի ուզում պարզել»:Իսկ «խորհրդակցության արդյունքը կտեսնենք մոտ ապագայում»:
 
Հանրահավաքին ուշացումով մասնակցելու փաստն էլ բացատրեց ԱՄերիկյան համալսարանում հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի միջոցառմանը մասնակցելու հանգամանքով, իսկ երթին չի մասնակցել, որովհետեւ տեղյակ չի եղել  այդ «պարտականությունից»:
Այսինքն, եռյակի քայլերը փոխհամաձայնեցված չե՞ն: «Պետք է հստակ նպատակ ծրագրային քարտեզը, քայլերի հերթականությունը, բովանդակությունը ճշտվի, ակնկալում եմ, որ դա տեղի կունենա մինչեւ հոկտեմբերի 24-ը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ