Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի եւս հոկտեմբերի 2-ին մեկնարկեց ամերիկյան պետքարտուղարության կողմից անցկացվող «Գրին քարտի» խաղարկության գրանցման գործընթացը, որն իրականացվում է 1995-ից սկսած:

Չնայած դեսպանատան կողմից մշտապես նշվում է, որ խաղարկությանը դիմելու գործընթացն անվճար է, սակայն Երեւանում գործող մի քանի գրասենյակներում Գրին քարտի հայտը լրացնելու համար յուրաքանչյուր քաղաքացուց գանձվում է որոշակի գումար, որը սկսվում է 4000 դրամից:

Թե ինչ հիմունքներով են գործում այս գրասենյակները, որքանով է օրինական նրանց մատուցած ծառայությունը եւ դրա դիմաց գանձվող գումարը՝ փորձեցինք պարզել այդ գրասենյակներից մեկից, որը GreenCard.am կայքի միջոցով մատուցում է վերը նշված ծառայությունը: Ընկերությունը կոչվում էր «Գլոբալ Ար», որի տնօրենը՝ Քրիստինա Հակոբյանը, «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ իրենց գործունեության մեջ դեսպանատան սահմանած կանոնների խախտում չկա: Իրենք մատուցում են նման ծառայություն, իսկ քաղաքացիներն էլ դիմում են՝ երբեմն ժամանակից շուտ դիմելով եւ հերթագրվելով ամիսներ առաջ:

«Ինքը՝ մուտքագրումն անվճար ծառայություն է, մարդն անվճար կարող է գրանցվել, պարզապես երբ դիմում են մեր ծառայությանը, մենք դրա համար գումար ենք գանձում: Մենք ավելի ստույգ ենք ինֆորմացիան գրանցում: Այսինքն՝ հավանականությունը, որ սխալ մուտքագրում կլինի, կամ այդ հաճախորդները խաղարկությունից դուրս կմնան՝ մեր դեպքում բացառվում է»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ իրենք գիտեն՝ կան ուրիշ գրասենյակներ, որտեղ ավելի մեծ գումար են պահանջում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ