Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մոտ բողոքի ակցիաների մշտական մասնակիցն են նաեւ ՀՀԿ-ի երկու կարկառուն ներկայացուցիչները՝ սկանդալային ՀՀԿ-ի տատին եւ ՀՀՇ-ՀՀԿ-ի Գեւորիկը։ Սակայն նրանք ոչ թե իշխանության դեմ են բողոքում, այլ՝ միմյանց։ Նախօրեին նրանք գաղափարական սուր տարաձայնություններ ունեցան, բանը հասավ նրան, որ էմոցիոնալ տատը ձեռնափայտը բարձրացրեց եւ օդում ճոճելով՝ սպառնաց հարվածել Գեւորիկի գլխին։ Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված նույն կուսակցության համակիրների միջեւ նման լարվածությունը, Գեւորիկը վրդովված վրա տվեց. «Նա կեղծավոր պառավա, ՀՀԿ-ի համակիրը չի»։ Ի պատասխան իր գաղափարակցի՝ տատն էլ նետեց. «Նա Հանրապետականին չի պաշտպանում, նա նի ռիբա, նի մյասո ա»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ