Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայում են, թե մութ ամպեր են կուտակվում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխին։ Ըստ այդմ՝ բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկայում նա պաշտոնանկ կարվի։

Թե ինչի՞ հետ է կապված սա, միանշանակ դժվար է ասել։ Մի քանի փաստ, սակայն, մտորելու տեղիք է տալիս։ Ճշմարիտյանը ՀՀ նախագահի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության գրեթե ողջ ընթացքում նախարարական պաշտոն է ունեցել եւ այդ կարգավիճակը կորցրել է 2007 թ., երբ վարչապետ է դարձել Սերժ Սարգսյանը։ 2007-ին եւ 2012-ին պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով։ 2014-ին Հովիկ Աբրահամյանի կառավարությունում զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը եւ այս նպատակով վայր դնում պատգամավորական մանդատը։ Ոմանք պնդում են, թե Սարգսյանը այս նպատակով էլ Ճշմարիտյանին նախարար է նշանակել, որ հետագայում աննկատ հեռացնի իշխանական «կռուգից»։ Ասենք նաեւ, որ Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է Արմեն Գեւորգյանին փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ