Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետականին լարված շաբաթներ են սպասվում, բացի նրանից, որ եռյակը պատրաստվում է երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում նախահանրահավաքային «խրոխտ» տրամադրություններով հանդես գալ եւ առանձին դեպքերում միասնական բոյկոտով ՀՀԿ-ին նեղը գցել, ՀՀԿ-ականներին նույնպես հստակ հաձնարարական է իջեցվել՝ նորմալ աշխատել, դակել բոլոր ներկայացված նախագծերը, որովհետեւ «բյուջեն է գալիս»։ Բայց, որ ամենակարեւորն է, մինչեւ տարեվերջ խորհրդարանը պետք է վավերացնի ԵՏՄ պայմանագիրը։ Երեկ այս հարցով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ, վարչապետի մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն։ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի եւ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, ինչպես նաեւ կառավարության որոշ աշխատակիցների հետ շտապել է խորհրդարան՝ քննարկելու առաջիկա քառօրյայում ներկայացվելիք նախագծերը։ Նաեւ հասկանալու, թե այդ նախագծերից քանիսն են դեռ քննարկվում հանձնաժողովներում, եւ ինչ ժամկետներում է հնարավոր ներկայացնել ԵՏՄ փաստաթուղթը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ