Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի բնակարան ձեռք բերելու վոյաժները նոր թափ են հավաքում։ Նրա  կինն ու քույրը, մեր տեղեկություններով, բնակարան են ձեռք բերել Փարիզում: Արդեն հայտնի է, որ այդ բնակարանը ձեւակերպվել է մարզպետի քրոջ՝ Անուշ Հարությունյանի անունով:
 Հիշեցնենք, որ այսօր բնապահպանության նախկին նախարարի դուստրերն ապրում են մշուշոտ Ալբիոնի շքեղ բնակարանում:

Հայտնի է դարձել նաեւ, որ պարոն Հարությունյանը կամաց-կամաց Հայաստանից մաքրում է պաշտոնեական իր գործունեության կասկածելի կոռուպցիոն հետքերը: Նա վաճառքի է հանել Բայրոն-3 հասցեում գտնվող իր բնակարանը, Սրանից առաջ վաճառքի էր հանել «Հանարդնախագիծ ինստիտուտի շենքը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ