Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Ո՞ր դեպքում «Ժառանգությունը» դուրս կգա եռյակից։

Ես չեմ կարծում, որ որեւէ տեղից դուրս գալու խնդիրը դրված է։ Խորհրդարանական այդ համագործակցությունը կմնա խորհրդարանի պատերից նե՞րս, թե՞ ընդարձակ, հրապարակային կդառնա։ Այս առաջիկա շաբաթը շատ հստակեցումներ կմտցնի։

Սահմանադրական բարեփոխումները եթե ետ կանչվեն, հնարավո՞ր է, որ եռյակը դադարեցնի իր համագործակցությունը։

Ես այդ երեք ուժերի կողմից լիազորված չեմ որեւէ պատասխան տալու, եւ ոչ էլ որեւէ մեկը կարող է խոսնակ դառնալ այդ երեք ուժերի համագործակցության։ Այս շաբաթվա ընթացքում հստակեցում կլինի, եւ կարծում եմ, որ այս ժողովրդական հոսանքը շարունակվի։ Նահանջ պետք չէ ոչ ներքին, ոչ արտաքին առումներով, ու նաեւ պետք է քաղաքացիական նախաձեռնությունների եւ քաղաքական այլ ուժերի  ընդգրկում լինի այդ հոսանքի մեջ։ Ժողովրդի պահանջն է, ժողովուրդն ինքը պետք է պատրաստ լինի ոչ միայն մեկ րոպեանոց լուծումների, այլ տեւական պայքարի։ Տեւականը թող տարիներ չտեւի, բայց ինքը պետք է պատրաստ լինի մի քանի շաբաթ, մի քանի ամիս  պայքարելու, եթե ոչ, ապա ոչ մի բան չի փոխվի։ Բոլորիս ցանկությունը ծով է, բայց գործը կտուժի։ Հիմա գործի պահն է՝ կամ պիտի անենք, կամ պիտի չանենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ