Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ը հետաքրքիր օր է լինելու Հանրապետականի համար. այդ օրը ոչ միայն եռյակի հանրահավաքն է, որի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր «ծրագրային» ելույթն է ունենալու, այլեւ երկու շատ «կարեւոր» իրադարձություն է սպասվում: Մեկը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «մարգարտյա» հարսանիքն է «Վիվալդի» սրահում` նրա ամուսնության 30-ամյակը, որին հրավիրված է ՀՀԿ-ական ողջ էլիտան:
Մյուսը Հովիկ Աբրահամյանի թոռների կնունքն է, ինչը նշանակում է, որ վարչապետը չի մասնակցի Մարգարիտ Եսայանի «հարսանիքին» եւ չի հայտնվի ՀՀԿ-ական էլիտայի հետ նույն սեղանի շուրջ: Իսկ կնունքը, մեր իմանալով, տեղի է ունենալու նեղ, ընտանեկան շրջանակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ