Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. ««ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող կիսակառույց «Մալաթիա մոլ» առեւտրի կենտրոնում արդեն մեծ հերթեր են գոյանում: Բանն այն է, որ պատգամավորը մոլի տաղավարներից մեկում հացի արտադրամաս է բացել ու համայնքի բնակիչներին անվճար լավաշ է բաժանում:
 Օրերս էլ արտադրամասի պատին այսպիսի գրություն է հայտնվել՝ «Լավաշը տրվում է միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիներին: Խնդրում ենք ներկայանալ անձնագրերով»:

Պարզվում է՝ անվճար լավաշից փորձել են օգտվել նաեւ այլ համայնքների բնակիչները, ինչը բարերարին ստիպել է այդպիսի սահմանափակումներ դնել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ