Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Եռյակ-ՀՅԴ հարաբերություններում լարվածությունն աճում է։ Արդեն սկսել են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել իշխանությունների հետ համագործակցելու կոնտեքստում։

Այս թեմայով զրուցեցինք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ, ով հավատացած է, որ որոշ ժամանակ կանցնի, կրքերը կհանդարտվեն եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։

Եթե սահմանադրականի հարցը հանվի օրակարգից, հնարավո՞ր է, որ եռյակը նորից քառյակ դառնա։

Դուք մեր սկզբունքը հրաշալի գիտեք. Այն հարցերում, որտեղ քաղաքական ուժերը քննարկում եւ գալիս են համաձայնության, համագործակցությունը միշտ էլ հնարավոր է։ Դա չի նշանակում քարացած ձեւաչափ։ Հիմա տեսեք, նույն 12 կետերի հետ կապված մենք ունենք հստակ պայմանավորվածություն՝ քառյակով ամփոփելու եւ ներկայացնելու եզրակացությունը։ Ցավոք, մեր գործընկերները գնացին այլ ճանապարհով՝ Դաշնակցության հետ չհամաձայնեցնելով իրենց քայլերը։ Վերջին երկու դեպքերը, երբ մեզ առաջարկում էին հրատապ լուծվող հարցեր քննարկել, մենք ասացինք, որ եթե մի հարց մեզ հետ չեք քննարկել, եթե մի փաստաթղթի ձեւավորմանը մենք մասնակից չենք եղել, հիմա բերել եք, որ ստորագրենք... Էստեղ նաեւ մի նուրբ պահ կա՝ ինչ-որ առումով փորձել քառյալի տպավորությունը վերականգնել։ Եռյակի հանրահավաք եղավ, հանրահավաքում հայտարարվեց քառյակ, հաջորդ օրը եռյակը նիստ արեց, ասաց եռյակ է, քառյակ չկա... այստեղ ներքին խմորումների հարց է: Բայց բերել մեզ ասել` այս թղթի տակ ստորագրեք, դա մեր ոճը չէ, որեւէ մեկը չի կարող մեզ հետ խոսել նման փաստի առաջ կանգնեցնելու ոճով:

Այսինքն` ձեր (ՀՅԴ-ի) կարիքը զգացվո՞ւմ է եռյակում:

Մեր կարիքը միշտ է զգացվում եւ զգացվելու է, եւ բոլորն են զգալու մեր կարիքը:

Եռյակի հետ համագործակցության կամուրջներն այրված չե՞ն:

Բնականաբար: Մի երկրում գործող քաղաքական ուժեր ենք, ի՞նչ կամուրջներ այրելու մասին է խոսքը: Կամուրջներ այրելու  տպավորություն կարող են թողնել ընդամենը որոշ լրատվամիջոցներ, բայց դա էլ իրենց աշխատանքն է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ