Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Իրան կարեւոր է նրանով, թե այն որքանով կնպաստի հայ-իրանական տնտեսական նախաձեռնությունների աշխուժացմանը, որոնք, չնայած պարբերաբար հնչող հայտարարություններին, վերջին տարիներին ոչ մի կերպ չի հաջողվում տեղից շարժել:

Այն բանից հետո, երբ Արեւմուտքի կողմից Իրանի միջուկային ծրագրերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն եղավ, թվում էր, թե վերջապես կաշխուժանան նաեւ հայ-իրանական ծրագրերը։ Տարեսկզբին Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարները փոխայցեր կատարեցին՝ ունենալով մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ Սակայն ամեն ինչ դրանով կարծես ավարտվեց։

Այն բանից հետո, երբ Արեւմուտքը որոշեց խստացնել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, այդ երկրում ֆինանսական որոշակի խնդիրներ առաջացան։ Արժեզրկվեց ոչ միայն ազգային արժույթը, այլեւ ֆինանսական միջոցների սղության պատճառով դանդաղեցին նախատեսված տնտեսական ծրագրերը։ Դա չշրջանցեց նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները։ Առավել եւս, որ երկու երկրների միջեւ իրականացվող տնտեսական նախագծերը հիմնականում հիմնված են իրանական կողմի ֆինանսավորման վրա։

Իրանում ի հայտ եկած ֆինանսական դժվարությունների եւ մի շարք այլ երեւույթների պատճառով նախատեսված գրեթե բոլոր ծրագրերը ոչ միայն հետ են ընկել նախանշված ժամկետներից, այլեւ գտնվում են հարկադիր կանգառում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ